Հասարակություն

Հայտնի է, թե ով կքննի ընդդիմադիր պատգամավորի քրեական գործը

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործը կքննի դատավոր Տիգրան Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորները վիճաբանել էին, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել էր Վլադիմիր Վարդանյանին՝ հասցնելով մարմնական վնասվածք։ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։

Նշենք, որ Տիգրան Ոսկանյանը դատավոր է նշանակվել 2022թ. հունվարից. մինչ այդ նա եղել է դատավորի օգնական։