Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն ու Մանսուխ Մանդավիան ընդգծել են հայ-հնդկական գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակը

Նյու Դելիում անցկացվող «Advantage Healthcare India 2023» գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Մանսուխ Մանդավիայի հետ:

Ընդգծելով առողջապահության բնագավառում հայ-հնդկական գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակը` կողմերը քննարկել են երկու երկրների առողջապահական համակարգերի գործակցությանը վերաբերող հարցեր: Այդ թվում` դեղագործության, հիվանդանոցային օղակում համագործությունը, մասնագետների փորձի փոխանակման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին հատկանշվել է, որ երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը ամրապնդվում է համագործակցության նաև նոր ձևաչափերով: