Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը նախագահել է Հնդկաստանում անցկացվող միջազգային գագաթնաժողովի առաջին նստաշրջանը

Բնակչության առողջության պահպանման և դեղերի արդյունաբերության բնագավառներում Հնդկաստանի Հանրապետության հետ փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մասնակցում է 6-րդ «Advantage Healthcare India 2023 (AHCI 2023)» գագաթնաժողովին:

Նախարարը նախագահել է գագաթնաժողովի՝ «Կենտրոնանալով գործընկերության և համագործակցության վրա» խորագրով առաջին նստաշրջանը:

Գագաթնաժողովը կազմակերպել է հնդկական Առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիան` Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության, առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարությունների հետ համատեղ: Այն կարևոր հարթակ է մասնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, ոլորտի շահագրգիռ կողմերի, փորձագետների և մասնագետների միջև առողջապահության ոլորտում գիտելիքի և փորձի փոխանակման համար:

Միջոցառման շրջանակներում նախատեսված են կոնֆերանսներ, տարածաշրջանային ֆորումներ, բազմաբնույնթ հանդիպումներ: