Հասարակություն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի փոփոխությունները դրական եզրակացություն են ստացել

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել  ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին:

Գործադիրը առաջարկում է պարզեցնել շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեության իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացել  են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:

Լրամշակված փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ժամանակ:

Հեղինակների առաջարկով հետաձգվել է  ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը` կից օրենսդրական փաթեթով:

Հետաձգվել է նաև ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: