Ապրիլի 25-ը Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2006 թվականից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:
»Քանի որ ամեն տարի հանրապետությունում արձանագրվում են բերովի դեպքեր, ներկայումս առողջապահական համակարգի խնդիրն է բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման շնորհիվ` կանխել մալարիայի կրկին արմատավորումը մեր երկրում»,- հայտնում են ԱՆ-ից: