Հասարակություն

Ակումբներում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ բարձր է

ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ 2023 թվականը ոստիկանության համար թմրաշրջանառության դեմ պայքարի տարի է։

ԱԺ-ում նա տեղեկացրեց, որ ոստիկաններն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում. «Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում բոլոր ստորաբաժանումների կողմից, ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է թմրաշրջանառության ռիսկը։ Արդեն իսկ տարբեր ակումբների շրջանակներում որոշակի դրվագներ ունենք»։