Հասարակություն

Ինչու՞ է թանկանում հեղուկ գազը

Ինչու՞ է թանկանում հեղուկ գազը

Հեղուկ գազի գինը օրեցօր թանկանում է։ Որոշ գազալցակայաններում հեղուկ գազի գինը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 110-130 դրամից հասել է 180-200 դրամի։ 

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ հեղուկ գազի խնդիր միշտ առկա է, քանի որ քիչ քանակով է բերվում Իրանից, որոշ մաս էլ՝ Ռուսաստանից։ 

Մասնագետի խոսքով՝ հեղուկ գազի թանկացումը երկու գործով կարող է պայմանավորված լինել։ Առաջինը լոգիստիկ խնդիրներն են՝ թույլտվություններ, ուշացումներ, հատկապես Վերին Լարսի անցակետում դժվարություններ, իսկ երկրորդ խնդիրը քանակի հետ է կապված։

«Քանակը պակասելու հետ կարող է որոշակի դեֆիցիտ առաջանալ, որն էլ իր հերթին կբերի թանկացման, հետո նորից կկարգավորվի։ Այսինքն, Հայաստան շատ քանակով հեղուկ գազ չի բերվում, կանոնավոր չի ներմուծվում, և այս պահին, հնարավոր է, պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկ»,- պարզաբանեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Վերին Լարսի անցակետում տեղափոխման հետ կապված որոշ խոչընդոտների պատճառով առաջացած ուշացումները ևս պատճառ են հանդիսանում հեղուկ գազի թանկացման համար։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական