Հասարակություն

Ֆրանսիայի Բլուա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ

Ֆրանսիայի Բլուա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողություն։

Հուշատախտակը բացվել է տեղի հայ համայնքի ֆինանսավորմաբ և աջակցությամբ։ Բացման արարողության ներկա են եղել Բլուայի քաղաքապետը, ինչպես նաև քաղաքային իշխանության այլ պաշտոնատար անձինք։