ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30–ից ավելի հայցադիմում կա դատարանում։
Նրա խոսքով՝ մինչ օրս աղմկահարույց գործերով դատավճիռներ չկան, քանի որ դրանք բոլորը դատաքննության փուլում են. «Ներկայում մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում, և այդ գործերով դատական նիստերը կայանում են։ Լրատվամիջոցները կարող են գալ և պարզաբանել այդ գործերը, մենք էլ ենք ցանկանում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի այդ գործերի ընթացքից։ Դատախազությունն անում է ամեն հնարավորը, մենք ունենք ժամկետներ և գործում ենք դրանց սահմաններում»։