Հասարակություն

Կաթողիկոսը դատապարտել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետեր տեղադրելը

Կաթողիկոսը դատապարտել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետեր տեղադրելը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղադրմանը։

«Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է մեր ժողովրդի զավակաց նկատմամբ Արցախում ապրող»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գարեգին Երկրորդը։

Դիմելով արցախցիներին, նա ասել է. «Սիրելի՛ արցախցիներ, զորեղ մնացեք՝ հավատքով, ամուր՝ ոգով և ձեր կամքի մեջ։ Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը։ Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով ազգիս և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը։ Տերն օգնական ու պահապան ձեզ, մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական