Հասարակություն

«Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը». Տիգրան Ավինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին հարկ է ևս մեկ անգամ հիշել, որ Հայոց Ցեղասպանությունը համազգային աղետ էր, որ խլեց միլիոնավոր կյանքեր. իր ֆեյսբության էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին հարկ է ևս մեկ անգամ հիշել, որ Հայոց Ցեղասպանությունը համազգային աղետ էր, որ խլեց միլիոնավոր կյանքեր, խեղեց ճակատագրեր և հանգեցրեց հայրենազրկության:

Անցնելով այս արհավիրհքի միջով՝ մեր ժողովուրդը ապրեց ու արարեց: Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը, ծանր օրերի միջով անցնելու, սակայն ոտքի կանգնելու և հզոր երկիր կառուցելու վճռականությունը»: