Հասարակություն

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին կհասցվի օգոստոսին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին կհասցվի օգոստոսին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին:

«Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել օգոստոս ամսին:

Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ:

Այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցեցի 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին»- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական