Հասարակություն

Դիմակավորված անձանց կողմից հարձակման է ենթարկվել Վրաստանի հայ համայնքի նախագահը (տեսանյութ)

Գրասենյակից դեպի իր բնակարան գնալու ճանապարհին հարձակման է ենթարկվել Վրաստանի հայ համայնքի նախագահ Արթուր Միրզոյանը։

Միրզոյանն ուղիղ եթերում հայտնել է, որ իր վրա հարձակվել են երեք դիմակավորված անձինք, հայհոյել, հարվածել և ծեծի են ենթարկել իրեն։

Վրաստանի հայ համայնքի նախագահը ենթադրում է, որ հարձակման նպատակը ապրիլի 23-ին և 24-ին պլանավորվող միջոցառումներին խոչընդոտելն է։

Մանրամասները՝ տեսանյութում.