Ապրիլի 21-ին, ժամը 12։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 11 շենքի նկուղը ջրալցված է․ ջուրը քաշելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 70 տոննա ջուր։