ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության նիստում խոսելով ակադեմիական քաղաք կառուցելու մասին, շեշտեց, որ հաշվի են առել նաև շրջակա տրանսպորտային ենթակառուցվածքները․ «Այն տարածքները, որոնք նախնական ընտրված են, հարում են միջպետական մայրուղիներին, նաև երրորդ կլաստերը, որն ամենամեծն է, 425 հա տարածք է զբաղեցնում, Երևանի 17-րդ թաղամասին կից հատվածում է, այդպիսով երկաթգիծ ունենալու հնարավորություն է ստեղծվում»։
Ըստ Անդրեասյանի՝ խոսվում է ամբողջական քաղաքային, տրանսպորտային ենթակառուցվածքների մասին. «Մոտ 44 հազար մարդ պետք է տեղավորվի այս տարածքներում․ խոսքը թե ուսանողների, թե դասախոսական կազմի, գիտնականների մասին է։ Արված են նախնական կանխատեսումները»։