«Ընդհանուր առմամբ՝ մատուցվել է բժշկական 14.643 դեպքով ծառայություն, վերականգնողական ծառայություն՝ 4985 դեպքով։ Նշում եմ, որ սրանք դեպքեր են, ոչ թե անձինք»,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով զինծառայողներին մատուցված բժշկական ծառայություններին։
«Այսպիսով, մոտ 20 հազար դեպք պետությունը ֆինանսավորել է, որպեսզի մեր վիրավորված զինծառայողները պատշաճ բուժօգնություն ստանան Հայաստանում, իսկ ըստ անհրաժեշտության՝ արտասահմանում»,- նշել է նա։