Այսօր լրանում է հայերի ցեղասպանության 108-րդ տարին։
1915 թվականի ոճրագործության հետևանքով Օսմանյան կայսրությունում զոհվեց ավելի քան 1.5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ին է նշվում, քանի որ 1915-ի այդ օրը Կ. Պոլսի հայ մտավորականությանը Հայդարփաշա երկաթուղային կայարանից ուղարկեցին մահվան: