«2022թ. Հայաստանը պատմականորեն շահութահարկի ռեկորդ է ունենալու», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու ազատ հնարավորություններ են ստեղծված. «Բիզնեսը նայում է, թե որքան փող է աշխատել նախորդ տարվա ընթացքում և չի հավատում իր աչքերին, որովհետև չի եղել, որ իր ամեն աշխատած կոպեկի վրա իշխանության 4-5 ներկայացուցիչ չկանգնի»։
Ըստ նրա՝ երկրում բիզնեսը պատմական ռեկորդ է սահմանել, որովհետև կառավարությունն ասում է՝ վճարեք հարկերը, և ոչ մի խնդիր, իսկ ով չի վճարի, նրա ետևից կգնան։