Տեսակետ

Զարմանալի բանն այն է, որ կաթողիկոսը այս իշխանությունների համար մատաղ չի անում. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ-ն պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Սա միանգամից կրկնակի զարմանք է առաջացնում, և՝ ահա, թե ինչու։
Նախ միամիտիս թվում էր, որ կաթողիկոսը ժողովրդի կողմից է և ուրեմն պետք է հարգի ժողովրդի մեծամասնության` իշխանությունը Նիկոլ Փաշինյանին վստահելու որոշումը։ Ես, օրինակ, ՔՊ-ի չեմ ընտրել, բայց քաղաքացիների մեծամասնության ընտրությունը հարգում եմ։
Երկրորդ զարմանալի բանն այն է, որ կաթողիկոսը այս իշխանությունների համար մատաղ չի անում ու մոմ չի վառում, քանի որ այս իշխանությունները տենց էլ չարեցին լյուստրացիա, և հայությունը չիմացավ, թե եկեղեցականներից, մասնավորապես, ով է համագործակցել (համագործակցում) օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»։