Հասարակություն

«Մոտ 20 տարի մեր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն անգամ տաք ջուր չի ունեցել». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով կարմրուկի դեմ պայքարի մասին, շեշտել է, որ ստեղծվել են պատշաճ բժշկական օգնության պայմաններ. «Ցավով պետք է նշեմ, որ մոտ 20 տարի մեր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, որ կոչված էր պայքարելու հենց ինֆեկցիաների դեմ, տաք ջուր չի ունեցել անգամ։ Այսօր այն գործում է պատշաճ ստանդարտներին համապատասխան կենտրոնում և երկու տարի հետո կտեղափոխվի նորակառույց շենք»։

Ավանեսյանը հիշեցրել է, որ ստեղծվել է էլեկտրոնային համակարգ, որը պատվաստանյութերի ստացումից մինչև իրագործում տալիս է հստակ թվեր. «Վարակի կառավարման մասով ստեղծել ենք այնպիսի համակարգ, որ հնարավոր լինի արագ հայտնաբերել Հայաստան ներթափանցող դեպքերը, շրջանակը զսպել և թույլ չտալ, որ վարակը տարածվի»։