«90-ականների մեր հաղթանակն էլ է պայմանավորված եղել այլ երկրների հետ, ներկայիս պարտությունն էլ»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր ելույթում։ Նա նշել է, որ ինքը 90-ական թվականերից տեղեկացված է եղել ամեն ինչից, թե գերտերություններից որն ինչ է ուզել, երբ է ակտիվացել. «Բոլորս լավ գիտենք։ Զենք եք ուզում՝ չեն տալիս, բայց կտան, երբ պետք է»։
Սուքիասյանն ասել է, որ հնարավոր է հզորացնել տնտեսությունը, բարձրացնել ծնելիությունը. «Ասում եք՝ ազգային կուսակցություն եք, մի օր եղա՞վ, որ ժողովրդին ասեք՝ մի երեխա ավել ունենան։ Էդ որ ասում ենք տնտեսություն, նշանակում է՝ բանակ, կրթություն, առողջապահություն, ծնելիություն։ Փող պետք է ունենաս, որ էդ ընտանիքը պահես»։