Հասարակություն

«Լկտիությունը հասել է նրան, որ հայտնի կոռուպցիոներները կշտամբում են մեզ և ձեզ». Վիգեն Խաչատրյանը՝ դատախազին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Լկտիությունը հասել է նրան, որ հայտնի կոռուպցիոներները կշտամբում են մեզ և ձեզ». Վիգեն Խաչատրյանը՝ դատախազին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարել է, թե հասարակությունը մեծ սպասելիքներ ունի Աննա Վարդապետյանի նշանակումից։

Խաչատրյանը խոսել է քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների մասին՝ հարցնելով, թե հույս կա՞, որ նրանք կկանգնեն արդարադատության առաջ. «Լկտիությունը հասել է նրան, որ հայտնի կոռուպցիոներները կշտամբում են մեզ և ձեզ՝ ասելով՝ եթե կոռուպցիա կար, բանտում ինչու՞ մի հատ կոռուպցիոներ չկա»։

Աննա Վարդապետյանը նշեց, որ ինքը քաղաքական զսպվածության և չեզոքության զսպաշապիկ ունի. «Ես քաղաքական իմաստով ամբողջ կյանքում եմ եղել զուսպ և չեզոք»։

Վարդապետյանն անդրադարձել է ձգձգված արդարադատության թեմային՝ շեշտելով, որ դա լուրջ խնդիր է. «Բոլորի վրա դրված է էդ պարտականությունը՝ գործերը 6 ամիս, 8 ամիս քննվում են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական