Հասարակություն

Զորանոցում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները փակել էին Ամիրյան փողոցը

Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածը։ Որոշ ժամանակ անց նրանք բացեցին փողոցը։

Ծնողների հետ կհանդիպի ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը։ «Հանդիպման ընթացքում պարզ կլինի՝ կընդունե՞ն մեզ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը, թե՞ ոչ։ Դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,- լրագրողներին ասել է զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։