Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Հայաստանը կարևորում է Կուբայի հետ բարեկամական կապերի զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը կնշանավորվի մեր երկրների միջև արդյունավետ համագործակցության ընդլայնմամբ և ամրապնդմամբ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կուբայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։