Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործի նախաքննությանը։ Նա նշել է, որ, որպես քաղաքացի, իր համար առաջնային են երկու գործ՝ «Հոկտեմբերի 27»-ն ու «Մարտի 1»-ը։

Վարդապետյանը, սակայն, ասել է, որ եթե «Մարտի 1»-ի գործին հասցրել է ծանոթանալ, ապա «Հոկտեմբերի 27»-ի գործը դեռ չի ուսումնասիրել։ Խոսելով դատախազության տարեկան հաղորդման մեջ երկու գործերին չանդրադառնալուն՝ նա պարզաբանել է, որ բովանդակային լուրջ, նոր ասելիք չի եղել. «Միայն նշել, թե մենք այսինչ հանձնարարականներն ենք տվել, աշխատանքի իմ ձևաչափի մեջ չի տեղավորովում»։

Վարդապետյանի խոսքով՝ դատախազության հաջորդ հաղորդման ընթացքում արդեն իրենք այս գործով ասելիք կունենան. «Բայց ոչ թե որպես խոստում, այլ արդեն կատարված գործ»։