Հասարակություն

Երևանում «BMW 325» է այրվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 20-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրիկի փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել են «BMW 325» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1997 թ․) շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։