Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, ապրիլի 22-23-ը, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում ապրիլի 21-ին, 24-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-23-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։