Հասարակություն

Ծովինար Վարդանյանը ելույթ է ունեցել KIIT Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիաների համալսարանում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստան կատարած այցից։

«Ապրիլի 13-15 Հնդկաստանի Բուբանեսվար քաղաքում մասնակցել եմ G20-ի շրջանակում կազմակերպած Y20 երիտասարդական խորհրդատվության միջոցառմանը KIIT և KISS համալսարաններում, որտեղ ուսանում են ավելի քան 60,000 երիտասարդներ:

Մեծ քսանյակի «Մեկ երկրագունդ, մեկ ընտանիք, մեկ ապագա» խորագրի ներքո ելույթ եմ ունեցել KIIT Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիաների համալսարանում, որտեղ պատասխանել եմ ուսանողների հարցերին և պարգևատրվել եմ համալսարանի «Excellence award» մրցանակով:

Այցի շրջանակում պատվիրակության անդամների հետ միասին հանդիպեցինք նաև Օդիշա նահանգի գլխավոր նախարար Շրի Նավին Պանտաիկին և նահանգապետ պրոֆեսոր Գանեշի Լալին»,– գրել է նա ֆեյսբուքի իր էջում: