Հասարակություն

«Անհաջողությունը կապված է մրցույթներին ընկերությունների մասնակցության հետ». ՏԿԵ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է միջմարզային տրանսպորտի վիճակին։

Նրա խոսքով՝ նախորդ տարի կառավարությունը նախաձեռնել է լուծել ոլորտի խնդիրները, որոշ մարզերում ունեցել են հաջողություն, որոշներում՝ ոչ. «Անհաջողությունը կապված է մրցույթներին ընկերությունների մասնակցության հետ։ Շատ նախաձեռնություններ հետո կյանքի կարող են չկոչվել շինարարական ընկերությունների կամ այլոց կարողությունների կամ չմասնակցելու պատճառով։

Շիրակում մասնակից չեղավ, Գեղարքունիքում խնդիր եղավ, Արարատում հաղթող եղավ, որը ֆինանսական խնդիրների ունի և չի կարող ավտոբուսները բերել, Արմավիրում կար հաղթող, դատական պրոցես կա։ Մեր լավ օրինակները Կոտայքն ու Վաղարշապատն են»,- մանրամասնեց նախարարը։