Հասարակություն

Նոր ատոմակայանի կառուցումը՝ 2025-26թթ․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին։

Նախարարի խոսքով՝ դրանք պետք է սկսել 2025-26թթ.։ «Աշխատանքներ կան․ դա բավական լուրջ, բարդ որոշում է՝ ֆինանսական, քաղաքական, էներգետիկ, ժամանակային առումներով»։  

Նրա խոսքով՝ ատոմակայանները կառուցվում են 60+40 ժամանակահատվածի համար. «Առնվազն 100 տարվա կյանք պետք է ունենան։ Հիմա կարիք կա ճիշտ որոշումներ կայացնելու, որ երբ կառուցվի, ենթադրաբար 2035-36թթ․ համար նոր էներգաբլոկ ունենանք, լինի այնպիսի հզորությամբ, որ տեղավորվի մեր էներգետիկ համակարգում»։