Հասարակություն

Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։

«Հիմա լուծվում է մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով վարույթը հսկող դատախազին ուղարկելու հարցը»,-այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

Մինչ այդ, Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարել է, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է. «Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմ ի սպառ չկա, իսկ թեթև մարմնական վնասվածքը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում»։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Վլադիմիր Վարդանյանը վիճաբանել էին, որի ժամանակ Սահակյանը հարվածել էր Վարդանյանին՝ հասցնելով մարմնական վնասվածք։