Հասարակություն

Վերակառուցվում է Լանջիկ-Գյումրի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերակառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը։ Կատարվում են ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ։ Տեխնիկական հսկող՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերություն։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։