ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ վաղը կկնքվի Կապսի ջրամբարի շինարարության պայմանագիրը։
«Եթե ամեն ինչ հարթ ընթանա, Կապսի պայմանագիրը վաղը կկնքենք։ Հաղթողը չինական ընկերություն է, և առաջիկայում կանցնենք արդեն շինարարական փուլին»,- ասել է նա ԱԺ-ում՝ հավելելով․ «Կապսի ջրամբարի կառուցումն էլ է շատ կարևոր, ինչպես Վեդիինը։ Միայն այդ ջրամբարներով չի ավարտվի ջրամբարների դերակատարումը։ Կարևոր է Կապսից հետո, այն ենթակառուցվածքների կառուցումը, որը նախանշում էինք։ Կարևոր է նաև Վեդիի ջրամբարի իշխման տակ գտնվող գոտու ցանցի կառուցումը, որը հենց ջրամբարի նախագծում կա և կառուցվում է»։