Հասարակություն

«Սյունիքի Խնածախ գյուղում 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սյունիքի Խնածախ գյուղում 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում նախորդ տարվա տվյալներով ունենք 5.5% շահառու ուսուցիչներ, որոնք արդեն հավելավճար են ստանում», - այս մասին ԱԺ-ում կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ընդհանուր առմամբ, կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի ամսական միջին եկամուտը կազմում է 250 հազար դրամ, որը մինչ այդ եղած 125 հազար դրամ աշխատավարձի կրկնակին է։ Առավելագույն աշխատավարձը դառնում է 450 հազար դրամ։ Այս պահին Սյունիքի Խնածախ գյուղում ուսուցիչ կա, ով ստանում է 450 հազար դրամ»,- ասել է նախարարը։

Ըստ նախարարի՝ ինքն այս փաստերը հրապարակում է, որ մնացածի համար պարզ լինի, որ ծրագիրը միայն Երևանի ուսուցիչների համար չի։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական