Հասարակություն

Վահան Քերոբյանն այցելել է Solara ընկերություն

Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել է Solara ընկերություն, որն արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի փորձառու ընկերություններից մեկն է։ 

Solara ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում, ինչպես նաև առաջարկում պրեմիում արևային վահանակների և արևի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:

Ընկերության արտադրանքը մեծամասամբ արտահանվում է դեպի ԱՄՆ, մասամբ՝ նաև դեպի Ուզբեկստան և այլ ուղղություններ։ Արտադրական հզորությունները մեծացնելու նպատակով ընկերությունն օգտվել է նաև տնտեսության արդիականացման ծրագրի լիզինգի բաղադրիչից։

Solara ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասերով, ծանոթացել առաջիկա ներդրումային ծրագրերին։