Հասարակություն

«Ակադեմիական քաղաքում կարող է լինել շուրջ 44 հազար ուսանող և դասախոս». Ժ․ Անդրեասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ակադեմիական քաղաքն ամենահավակնոտ, բայց ամենակարևոր ծրագրերից է։ Մեր նախնական պատկերացումներով՝ այստեղ կարող է լինել շուրջ 44 հազար ուսանող ու դասախոս», - այսօր ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Սարգիս Խանդանյանի հարցին։

Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերից. ««Հայֆիլմ»-ի տարածքում նախատեսում ենք արվեստների կլաստերը, Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում՝ տեխնոլոգիական կլաստերը։ Ունենալու ենք նաև 3-րդ կլաստերը, որտեղ նախատեսվում են սպայական բուհեր։ Տարածքը բավական մեծ է, կարծում ենք՝ որոշ միջպետական բուհեր ևս կուզենան տեղափոխվել»,- հայտարարել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ եթե տարածքի ճարտարապետական տեսքը և հատակագիծը հնարավորություն տան, քննարկվում է նաև տարածքում մարզադաշտի կառուցման ծրագիր։