Հասարակություն

Հրդեհ՝ Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքում

Ապրիլի 19-ին, ժամը 14:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։10-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով։