Հասարակություն

Պետք է բոլոր դպրոցներում ապահովենք կրթության որակը. նախարարը՝ գյուղական դպրոցների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գյուղական բնակավայրերում կրթության որակին։ Նա հայտարարել է, թե չի կարող որակյալ կրթություն լինել մի դպրոցում, որտեղ դպրոց է հաճախում 10 երեխա. «Մենք պետք է բոլոր դպրոցներում ապահովենք կրթության որակը, այսօր այդպես չէ, դրա համար էլ ծնողները հակված են ընտրել դպրոցներ, որոնք համարում են որակյալ»։

Նախարարը խոսել է գյուղական դպրոցների ուսուցիչների վարձատրության մասին, շեշտելով, որ ուսուցիչները սեպտեմբերից հավելյալ հավելավճար են ստանալու, ինչը կապված չի լինի ատեստավորման հետ։