Հասարակություն

«Պարտադիր ապահովագրական համակարգը լրացնելու է նախկին տարիների հատվածական զարգացումները». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրին։

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում օրինագիծը գալու է ԱԺ. «Այս համակարգը լրացնելու է նախկին տարիների հատվածական զարգացումները և բերելու է կուռ, իրար փոխլրացնող, շատ ավելի լավ առողջական արդյունքներ գրանցող համակարգ»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ այն ներդրվելու է փուլերով. «Կարծում ենք, որ առողջապահական համակարգի՝ իմ նշած զարգացման տեմպն առաջին երեք տարում կապահովի այն նախադրյալները, որոնցով բարեփոխումը դրական արդյունքներ կտա»։