Հասարակություն

«Այլապես, կլինենք հիվանդաբուժության, այլ ոչ թե առողջապահության նախարարություն». Ավանեսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այլապես, կլինենք հիվանդաբուժության, այլ ոչ թե առողջապահության նախարարություն». Ավանեսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ իրենց ռազմավարական նպատակն է բնակչության առողջության պահպանումը, հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցումը, կյանքի միջին տևողության աճն ու կյանքի որակի բարելավումը։

ՀՀ կառավարության 2022թ. ծրագրի կատարողականի ժամանակ Ավանեսյանը շեշտել է, որ իրենք իրականացնում են մարդկանց առողջության բարելավման և առողջապահական համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցառումներ։ Ըստ Ավանեսյանի՝ 2022թ․-ից ուշադրության կենտրոնում են պահում առողջ սննդի հարցը՝ կարևորելով առողջ ապրելակերպի վարքագծի ամրապնդումը հատկապես երեխաների ու դեռահասների մոտ։ 

Նախարարը խոսել է քաղցկեղի վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին. «Անհատի և հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը պետք է պատասխանատվությամբ պահպանել և զերծ պահել հասարակությանը վնասակար ազդեցություններից։ Այլապես, միշտ կլինենք հիվանդաբուժության նախարարություն, ոչ թե առողջապահության»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական