Հասարակություն

«Կարմիր Խաչի» ներկայացուցիչներն այցելել են կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են Հայաստանում վերջերս կալանավորած ադրբեջանցի 2 զինծառայողներին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։

«Նրանց հետ կայացել են առանձին հանդիպումներ, տեղի են ունեցել առանձնազրույցներ, հնարավորություն է տրվել «Կարմիր խաչի» նամակների միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ»,- ասաց Ամատունին։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովն ապօրինի հատել էին ՀՀ պետական սահմանը, որից հետո հայտնաբերվել էին և կալանավորվել։

Հայկ Մագոյան