Հասարակություն

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածները հետմահու պարգևատրվել են

Տեղ գյուղի մոտ սահմանին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինվորականները հետմահու պարգևատրվել են։ 

Թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Արմենի Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Ավետիսի Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Վաչագանի Քոչարյանը և թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով։