Հասարակություն

Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական վերջին սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակը բարելավվում է. «Բարեբախտաբար, նրանց առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր պացիենտի վիճակն օրեցօր կայունանում և դեպի ապաքինում է գնում»։

Ավանեսյանը շեշտել է, որ վիրավորում ստացած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. «Ում վիճակը թեթև էր, դուրս է գրվել կամ վերականգնողական ընթացքի մեջ է։ Բայց ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները բուժման ընթացքի մեջ են»։

Ավանեսյանը հիշեցրել է, որ եղել է 6 վիրավոր, որոնցից 3-ը դեռ ստացիոնար բուժօգնություն են ստանում։