Հասարակություն

«Դեռևս կան աճյուններ, որ հուղարկավորված չեն». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ դեռևս կան 2020-ի պատերազմի զոհերի աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։

«Թիվ չեմ հրապարակի․ սա զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում արդյունքները, որոնք փորձաքննության առումով վիճարկելի չեն։ Դրանցից շատերը այլ երկրներում էլ բազմիցս նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո, կան հրաժարվողներ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։