Հասարակություն

Կարմրուկի իրավիճակը հանդարտվել է. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հանրապետությունում կարմրուկի իրավիճակը հանդարտվել է. «Իրավիճակը կայուն է այս պահին, բայց դա չի նշանակում, որ դրսից ներթափանցող դեպքեր չեն լինելու, ինչը ևս մեկ անգամ մեզ զգոնացնում է և մղում, որ մեր քաղաքացիներն իրենց երեխաներին տանեն ազգային իմունիզացիոն ծրագրով նախատեսված պատվաստումներին»։