Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի «Բարեկամության» կայարանի նախասրահում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով:
Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: