Ապրիլի 17-ին, ժամը 23:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատության փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1999 թ.) բախվել է ծառին և ընկել ջրատարը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։
Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ»: