Հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանը և նրա կինը՝ Ալլա Հարությունյանը, կանչվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ պարզաբանումներ ներկայացնելու համար։
«Սամվել Ուզունյանին ու նրա կնոջը առնչվող գույքերի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Նրանք հրավիրվել են դիրքորոշում ներկայացնելու»,- նշվում է ծանուցագրում։
Հիշեցնենք՝ Սամվել Ուզունյանին 2019 թ մեղադրանք է առաջադրվել 51 հազար դոլար կաշառք ստանալու համար: Նա գտնվում է հետախուզման մեջ