Հասարակություն

Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի՝ Դոգի կուսակից Արտակ Գալստյանը

Այսօր ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի՝ Դոգի կուսակիցը՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը։ ՀՀ քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ ձերբակալության պատճառների մասին կհաղորդեն ավելի ուշ։

Իրավապահները նաև խուզարկություն են իրականացրել «Հանրային ձայն» կուսակցության՝ Գայի պողոտայի գրասենյակում։