Հասարակություն

Հրդեհ Առատաշենի կահույքի արտադրամասում

Ապրիլի 17-ին, ժամը 12:10-ին քաղաքացին դիմել է Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ հրդեհ է բռնկվել Առատաշեն գյուղի կահույքի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:39-ին, մարվել՝ 12:52-ին: